Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով
08.02.2017 | 14:58

Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման և հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային և անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39-ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան: Ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները:

Հայաստան է ներկրվել և պահեստավորվել 384 հենարանի համար LSD-3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաև 13 հենարանների մետաղական կոնստրուկցիաները։ «Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի և ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ: Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային և պետական, ինչպես նաև 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր:


Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունն է իրանական Սանիր ընկերությունը։ Ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

Դիտվել է՝ 4021

Մեկնաբանություններ

cr-link"> Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը